Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Զուգահեռներ չտանել

Զուգահեռներ չտանել
25.01.2025 | 13:10

Համաշխարհային պատմության ամենամեծ պոպուլիստներից մեկը եղել է Հուլիոս Կեսարը։

Սենատոր ընտրվելու համար նա առաջին հերթին շահել է Հռոմի ազատ քաղաքացիների համակրանքը, նրանց խոստանալով հավասարություն Հռոմի ազնվականների հետ, խոստացել է նվաճված երկրներից հարկվող հարկերի հավասար բաշխում։

500 տարի Հռոմը կառավարվել է Սենատի կողմից, որն ընտրում էին ազատ քաղաքացիները։

Գալով իշխանության, Հուլիոս Կեսարը 10 տարվա ընթացքում ավերեց ու հիմնահատակ ավերեց 500 տարի գոյություն ունեցող կառավարման հիմքերը, որը Հռոմին հասցրել էր իր հզորության գագաթնակետին։

Իսկ հավասարությունն ու հարկերի բաշխուը բացարձակ մոռացավ։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ